Armenian    Russian    English

վեբ հանդեսում shoushi.am -ում
     Գլխավոր էջ | Նկարներ | Արխիվ | Ծրագրեր | Մեր մասին | Հետադարձ կապ
Հայտարարություն

 

 

 

 

 

 


"Շուշի" բարեգործական հիմնադրամի հրատարակչությունը 2005 թ. սեպտեմբերի 1-ից ձեռնարկել է "Արցախյան գոյամարտի համահավաք" մատենաշարի ստեղծումը: Ձայնագրվում են Արցախյան շարժման, ջոկատների կազմավորման, 1992-1994 թթ. Արցախ-Ադրբեջան պատերազմի մասնակիցները: Հավաքվել ու համակարգիչ է մուտքագրվել ութ հատոր նյութ:
Հիմնադրամը սկսել է առաջին հատորի սահմանափակ քանակով բաժանորդագրությունը: Արժեքն է 5000 դրամ:
Բաժանորդագրվելու համար դիմել` ՀՀ ԳԱԱ, Ֆունդամենտալ գրադարանի շենք, "Շուշի" հիմնադրամի գրասենյակ, հասցեն` Երեւան-19, Բաղրամյան պող. 24դ/710: Արտասահմանից բաժանորդագրվել ցանկացողները կարող են 5720 դրամ գումարին համարժեք տարադրամը փոխանցել "Շուշի" բարեգործական հիմնադրամի "Յունիբանկի" հաշվին, հ/հ No 241001541929 EUR, կամ No 241001141928 USD, նշելով անուն-ազգանունը, հասցեն, էլ. հասցեն, հրատարակչությանը տեղյակ պահելով bakour@shoushi.am էլ. հասցեով: Հիմնադրամը պարտավորվում է անմիջապես ուղարկել բաժանորդագրման անդորրագիրը, լույս ընծայումից հետո` մատենաշարի առաջին հատորը:









 

© Բակուր Կարապետյան: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Նյութերի լրիվ կամ մասնակի օգտագործման դեպքում հղումը` www.journal.shoushi.am -ին պարտադիր է:
Ձեւավորումը` © Վազգեն Ղազարյանի: