|
Ութամյա պատանին երկնային Ճողոպրիկ էակը ձեռքին հայտնվում է ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի հորձանուտում: Պատերազմող երկու կողմերը ձգտում են երեխայից խլել ամենակարող երկնային էակը, քանի որ ով տիրի նրան, նա էլ իր կամքը կթելադրի աշխարհին: Թե ինչ արկածների միջով են անցնում պատանին ու Ճողոպրիկը, ինչպես եւ աշխարհի տարբեր երկրներից նրանց կողքին հայտնված պատանիները Ադրբեջանից, Ռուսաստանից, Վրաստանից, Հայաստանից, ԱՄՆ-ից, Լեռնային Ղարաբաղից, Բրազիլիայից, Ճապոնիայից, Չինաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից… Այդ ամենի մասին դպրոցական հասակի երեխաները կարող են կարդալ վերջերս Մոսկվայում լույս տեսած Բակուր Կարապետյանի ՙԵրկնային Ճողոպրիկը՚ գրքում:
Պատանիները, ռազմաճակատային գծում խաղալով Տիեզերքից ժամանած հրեշների հետ, որը կազմակերպել էր երկնային էակը, փնտրում եւ գտնում են Իմաստության, Արդարության եւ Խաղաղության ճողոպրիկ-ընկույզները, այդ հատկությունները ձգտում են տարածել մարդկանց աշխարհում: Երեխաները ՙպատերազմ՚ խաղալով, համախմբվում են, հանդես գալիս մեծերի պատերազմի դեմ:
Գրքի երկրորդ վիպակում պատանի ընթերցողները, Ճողոպրիկի ու Հովիկի հետ ճանապարհորդելով Տիեզերքում, ականատես են լինում նոր աշխարհների ու աստղերի ծննդին, Ճողոպրիկի զարմանահրաշ հնարքների միջոցով ծանոթանում են մարդկային քաղաքակրթության հեռու անցյալի ու ապագայի հետ:
ՙԻնչպիսի±ն կլինի քաղաքակրթության ապագան, այն կանցնի կործանիչ պատերազմների միջո±վ, ահաբեկությունների ու սարսափների մե±ջ, թե խաղաղության, զարգացման ու ծաղկաման պայմաններում: Այդ ամենը կախված է նրանից, թե մենք այսօր ինչպես ենք դաստիարակում, կրթում մեր երեխաներին՚, - գրքի կազմի հակառակ երեսին գրում է գրքի հեղինակը, հույս ունենալով, որ գիրքն ու հաջորդող վիպակները իրենց ներդրումը կունենան մարդկանց միջեւ փոխըմբռնման, ու համերաշխության գործում` անկախ նրանց ազգային պատկանելությունից, զարգացման մակարդակից ու ռասայից:
Հարավկովկասյան տարածաշրջանի ապագայի նկատմամբ անհանգստությունը հայ գրողին ու հրապարակախոսին թելադրել է բաց նամակով դիմել Ադրբեջանի հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւին:
Այդ ամենի մասին Բակուր կարապետյանը պատմեց Մոսկվայում Հայ առաքելական եկեղեցու ՙՀայորդեաց տուն՚ Հոգեւոր-լուսավորչական կենտրոնի ցուցասրահում նոյեմբերի 25-ին տեղի ունեցած ՙՀարյուր ակնթարթ Շուշի բերդաքաղաքի կյանքից՚ լուսանկարչական ցուցահանդեսի հանդիսավոր բացման ու ՙԵրկնային Ճողոպրիկը՚ գրքի շնորհանդեսի ժամանակ:
|