Armenian    Russian    English

վեբ հանդեսում shoushi.am -ում
     Գլխավոր էջ | Նկարներ | Արխիվ | Ծրագրեր | Մեր մասին | Հետադարձ կապ
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ո Ւ Շ Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

՚Շուշիՙ բարեգործական հիմնադրամը սկսել է Շուշիում բացվող Լուսանկարչության ազգային պատկերասրահի համար լուսնկարների հավաքումը:
Ընտանեկան ալբոմներում կամ անհատական հավաքածուներում անցյալ դարերից մեր օրերն են հասել լուսանկարներ, որոնք պատմական իրադարձություններից, հասարակական կամ բնական երեւույթներից, առօրյա կյանքից, բնությունից որսած պահեր են կամ դիմանկարներ: Լուսանկարները ժամանակի ընթացքում խունանում են , փչանում, իրենց հետ մոռացության մատնելով ոչ միայն հնում ապրած մեր նախնիների հիշատակը, այլեւ պատմության էջերը, թանկարժեք վավերագրերը:
Լուսանկարների հավաքագրումը մասնագիտական պատկերասրահում, վերականգնման, պահպանման կազմակերպումը անհետացումից կփրկի պատմության վավերագիր էջերը:
՚Շուշիՙ բարեգործական հիմնադրամը, ստեղծելով Լուսանկարչության ազգային պատկերասրահը (ԼուսԱՊ), իր հատուկ www.avetis.org կայքում ցուցադրում է ՀՀ, ԼՂՀ եւ Սփյուռքի առօրյա ու քաղաքական կյանքի, մշակույթի, կենցաղի բազմաբնույթ կողմերն ու թեմատիկ ոլորտները, պահպանում աշխարհագրական լայն ընդգրկումն ու ներդաշնակ հավասարակշռությունը, անընդհատ հարստացնում այն: Պատկերասրահում իրենց առանձին ցուցասրահներն ունեն հայ համայնքները: Առանձին սրահում ցուցադրվում են Արեւմտյան Հայաստանին նվիրված լուսապատկերները:
Պատկերասրահը կունենա նաեւ գեղարվեստական լուսանկարչության առանձին սրահ, որտեղ կներկայացվեն լավագույն լուսանկարիչ վարպետների աշխատանքները:
Հիմնադրամը դիմում է ՀՀ, ԼՂՀ եւ Սփյուռքի հայությանը` խնդրելով հիմնադրամին ուղարկել ԼուսԱՊ-ի պահանջներին համապատասխան լուսանկարները, եթե որեւէ պատճառով դա անհնար է, ապա ուղարկել bakour@avetis.org էլ. հասցեով դրանց թվայնացված օրինակները: Հիմնադրամը խնդրում է համապատասխան լուսանկարներ ուղարկել նաեւ ՀՀ եւ ԼՂՀ ազգային փոքրամասնություններին, որոնք կունենան իրենց ցուցասրահը:
՚Շուշիՙ ԲՀ հասցեն` Հայաստան, Երեւան-0019, Բաղրամյան պող. 24դ/710, ՀՀ ԳԱԱ,
Հեռ. 56 8042





 

© Բակուր Կարապետյան: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Նյութերի լրիվ կամ մասնակի օգտագործման դեպքում հղումը` www.journal.shoushi.am -ին պարտադիր է:
Ձեւավորումը` © Վազգեն Ղազարյանի: