Armenian    Russian    English

վեբ հանդեսում shoushi.am -ում
     Գլխավոր էջ | Նկարներ | Արխիվ | Ծրագրեր | Մեր մասին | Հետադարձ կապ
Արամ Մկրտչյան. Արմենոիդական Հայաստան (մենագրություն, մաս 1-ին)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


2) Հայկական էթնոսը եւրասիական ընդհանրական մարդաբանական և մշակութային արմատին ամենամոտ կանգնած հնագույն  էթնոսն է: Հայկական էթնոսին հաջողվեց շարունակաբար փոխանցելով պահպանել եւ հասցնել  մեզ կենտրոնական համարվող Արարչականության գաղափարը:
3) Այս գաղափարախոսության պահապաններն են հայկական էթնոսի կողմից ստեղծված «Արատտա», «Հուրիներ», «Հայասա», «Արի», «Նաիրիցիներ», «Միթանի», «Ուրարտու», «Բիայնելի», «Արմինա», «Հայք» թագավորությունները, որոնք ձեւավորվել են աշխարհագրորեն նույն տարածքների վրա,  որտեղ Արարատ լեռն է, Տիգրիս եւԵփրատ գետերը:
4) Հայկական մոնոէթնոսը «Հոմո, Անտրոպոս, Հայ մարդ, Մանուշայա, Ադամ» երեւույթների միջոցով մշտապես զենիթում պահեց՝ Տիեզերաստեղծ Արարչական Արեւապաշտական գաղափարախոսությունը:
Հայկական մոնոէթնոսի ավտոխոն մշակույթը եւ լեզուն չարդարացված բաժանվել են շումերական, հուրրիական, արիական, ուրարտական եւ հայկական մասերի միջեւ, անտեսվել են բոլոր ակնհայտ նշանները, որի հետեւանքով արհեստականորեն դժվարացվել է, իդենտիֆիկացիայի ենթարկվել մի շարք մշակութային նյութեր:
Պատմականորեն հայերենը  բանալի է Միջագետքի, Կենտրոնական, Արեւելյան, այնպես էլ Հյուսիսային Եվրոպայի լեզուների ծագումնաբանության  ուսումնասիրման համար, քանի որ Հայերենի մեջ առավելագույնս է պահպանվել  նախալեզվի հզոր շերտը: Այս տեսակետը պաշտպանել եւ ժամանակին իրենց աշխատանքների մեջ շարադրել են  մի շարք գիտնականներ:
Գ.Կլիչկովը (1983 թ.)գտնում է, որ հայերենը  հնդեվրոպական լեզվաընտանիքի մեջ նախալեզվին ամենամոտ կանգնած լեզուն է:
Տ.Գամկրելիձեն և Ա.Իվանովը (1984 թ.) հակված էին կարծելու, որ Հունա/Հայկական/ Արիական լեզվական ընդհանրությունը  սկսվում է ոչ ուշ, քան մ.թ.ա. III հազարամյակը: Ա.Իվանովը եւ Տ.Գամկրելիձեն կարծում էին, որ հնդեվրոպական լեզուների նախահայրենիքը գտնվել է Անդրկովկասի, Սիրիայի և Միջագետքի տարածաշրջանում:
Ռուս հայագետ Դյակոնովը իր աշխատանքներում բազմիցս նշում է այն փաստը, որ հայ էթնոսը համարվում է տարածաշրջանի  բնիկ ժողովրդի գենեոմի շարունակությունը: Ուրարտական  գրի  ուսումնասիրությունից հետո Դյակոնովը կատարել է հետեւյալ եզրակացությունները՝ Ուրարտական գրավոր լեզուն մոտ է կանգնած Հեթ-Հուրիական գրավոր լեզվին, գոյություն ունի անընդհատ լեզվական կապը Միթանիայի, Հեթերի և Վանի թագավորությունների  միջեւ: 
Ելիզարենկովան (1987թ.) Վեդական լեզվի ուսումնասիրման ժամանակ համարել է, որ Միթանի լեզուն բարբառ է, որը հստակ տարբերվում է Վեդական լեզվից եւ այն մի շարք հատկանիշներով նախավեդական է: Միթանի լեզվի մեջ կան նաեւ միջվեդական, ինչպես նաեւ հետվեդական տարրեր: Սա ենթադրում է, որ այդ երկու լեզուները  պետք է ունենային մեկ ընդհանուր լեզու, որը կարող էր թվագրվել ոչ ուշ, քան մ.թ. առաջ III հազարամյակի երկրորդ կեսին:
Ա. Վարպետյանը (1995թ.) իր աշխարհաստեղծ գաղափարախոսության տեսության հիմքը դնում  է հայկական տարածաշրջանում:
Ա. Մովսիսյանի (2000թ.) ուսումնասիրություններում առաջ է քաշվում այն վարկածը, որ Հայկական լեռնաշխարհը մշակույթի ստեղծման գլխավոր կենտրոններից մեկն է, որի մասին տեղեկությունները պահպանվել են Շումերական պատմության մեջ:
Վ.Ա. Սաֆրոնովը (2003թ.) իր հետազոտությունների  մեջ մշակույթի ստեղծման կենտրոն համարում է Եվրոպան,  սակայն Փոքր Ասիան նրա ուսումնասիրության մեջ մնում է որպես առաջնային մշակութային օղակ:
Ա.Պետրոսյանը (2006թ.) իր ուսումնասիրության մեջ նույնպես կարեւոր է համարում Փոքր Ասիական տարածաշրջանը:
Prof. Dr. Klaus Schmidt  (2007թ.) «Գյոբեկլի թեփեի 12 000 տարվա մշակույթը»  ուսումնասիրությունների մեջ առաջ  է քաշում այն վարկածը, որ  Փոքր  Ասիական  տարածաշրջանը ժամանակակից մշակույթի ծննդավայրն է :  
Ռաուլ Շրոթը (2007թ) «Հոմերոսի հայրենիքը» ուսումնասիրության մեջ հայտնում է այն կարծիքը, որ Կիլիկիան «Տրոյական պատերազմի հայրենիքն է»:
Եվրասիական միֆոլոգիային եւ դիցաբանությանը վերաբերող ակադեմիական գրականության մեջ, վաղ ժամանակաշրջանի քաղաքակրթության  կենտրոնական աստվածների, դիցաբանական հերոսների, անունների ծագումնաբանությունները հետեւողականորեն ներկայացվում  են որպես այս կամ այն  մշակույթի ինքնուրույն արդյունք, որը վերագրվում է Շումերական, Աքքադական, Եգիպտական, Ասսուրա-Բաբելոնական, Հաթթի-հեթական, Հուրրիական, Հունա-Հռոմեական, Իրանական, Հրեական մշակութային արժեքներին: Դեռեւս այս միավորումների կողմից ստեղծված մշակութային արժեքները  հետեւողականորեն եւ որեւէ ձեւով չեն կապվում Արմենոիդական մարդաբանական տեսակի կողմից  ստեղծած մշակույթի հետ եւ այդ մշակույթի հիմնարար արժեքների ստեղծման առանցքային մասնակից եւ պահապան  հանդիսացող հայկական էթնոսի հետ:  Առհասարակ, տարածաշրջանի բոլոր ավանդապատումներում գերիշխում է Տիեզերաստեղծ Արարչական Արեւապաշտական գաղափարախոսությունը:  Ավանդապատումներում չի փոխվում դիցաբանական ընթացքը, ավանդապատումը  միայն լրացուցիչ  երանգավորում է  ստանում պատմողի կողմից: Տարածաշրջանի հիմնական հնագույն ավանդապատումների վերլուծությունները հանգեցնում են  այն եզրակացության, որ գոյություն է ունեցել մոնոմշակույթ եւ նախաէթնոս:
Ձեր ուշադրությանը ներկայացված այս աշխատանքը մի փորձ է եղած նյութերի հիման վրա փաստարկված ներկայացնել նախաշումերական մոնոմշակույթի կրողներին, ինչպես նաեւ Շումերական, Եգիպտական, Հելլենիստական, Հուրրի-Արիական, Հրեական եւ նախաքրիստոնեական, քրիստոնեական աստվածաբանության, դիցապաշտական զուգահեռների օգնությամբ մատնանշել նրանց ծագումնաբանության  ուղղակի և անքակտելի կապը հայկական մշակույթի հետ:

 

Էջ` 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9

 

© Բակուր Կարապետյան: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Նյութերի լրիվ կամ մասնակի օգտագործման դեպքում հղումը` www.journal.shoushi.am -ին պարտադիր է:
Ձեւավորումը` © Վազգեն Ղազարյանի: