|
ԱՐՄԵՆՈԻԴ
Հնագույն մարդու նյութական մշակույթի պահպանված հետքերը համաշխարհային հնագիտության
մեջ կոչում են «Շելլական» (ֆրանսիական Շելլ բնակավայրի մոտ առաջին անգամ
հայտնաբերվեցին քարե գործիքներ, որոնք բնորոշ էին այդ ժամանակաշրջանին):
«Շելլական» մշակույթին համանման օբսիդիանից պատրաստված քարե գործիքներ
Հայաստանում հայտնաբերվել են մեծ Բոգուտլու կամ Արտին՝ Սատանի-Դար կոչվող
տարածքում: Հաջորդ ժամանակահատվածը կոչվում է Աշելյան (ի պատիվ ֆրանսիական
Սենտ-Աշել տեղանվան), այդ բնակավայրի մշակույթին համարժեք քարե գործիքներ
Հայաստանում նույնպես գտնվել են, եւ այսպես շարունակաբար` մինչեւ նախաջրհեղեղյան
մարդը:
Պահպանված անտրոպոլոգիական նյութերի ուսումնասիրությունները ցույց են տալիս,
որ «Հին մարդու» այն տեսակը , որը կանգնած էր զարգացման որակական նոր
աստիճանի վրա, գոյություն ունի շուրջ 40000 տարի: Նրա թողած հետքերը առաջին
անգամ հայտնաբերվել են Գերմանիայում, եւ, ի պատիվ հայտնաբերման վայրի, նա
կոչվեց «Նեանդերտալական»: Նեանդերտալացի մարդու էվոլուցիոն զարգացումը դեռեւս
բացահայտված չէ: Որոշ մասնագետներ կարծում են, որ նա հատուկ երեւույթ է,
իսկ մի մասը կարծում է, որ նա Homo sapiens-ի զարգացած տեսակն է:
Նեանդերտալական մարդուն փոխարինեց կրոմանոիդական մարդը: Այս երկու տեսակները
մեծ վերապահումներով կարող են համարվել ժամանակակից մարդու նախնիները:
ԱՆՏՐՈՊՈՍ

1.«Արմենոիդի» ձեւավորման
հիմնական դաշտը
Ժամանակակից մարդուն Նեանդերտալական և Կրոմանոիդական մարդուց տարբերելու
համար անվանեցին Homo sapiens–sapiens: Homo sapiens–sapiens-ի վարկածը
շատ հետաքրքիր է այն առումով, որ նա չունի նախնիներ, այդ իսկ պատճառով կարծես
թե նա դուրս է մնում ընդհանուր էվոլուցիոն դաշտից: Այս առումով սա շատ հետաքրքիր
երեւույթ է, որը հիմք է տալիս ենթադրելու, որ նա կարող է նաեւ ստեղծված
լինել (արարչական ):
Ժամամակակից մարդը՝ Homo sapiens–sapiens-ը ձեւավորվել է հսկայածավալ տարածքների
վրա: Նրա զարգացման կենտրոնանիստ աշխարհագրական գոտիներից մեկը հանդիսանում
է հայկական լեռնաշխարհը:
էվոլուցիայի արդյունքում Homo sapiens–sapiens-ից ձեւավորվեց եւ առաջացավ
մի հատուկ տեսակ, որը կարողացավ դիմակայել եւ, շնորհիվ իր ինտելեկտի, կարողացավ
շրջանցել բնության գլխավոր՝ բնական ընտրության օրենքը, ըստ որի` գոյատեւում
է միայն ուժեղ տեսակը, նա առանց դժվարությունների կարողանում է արագ հարմարվել
նոր պայմաններին: Այս հատկությունը նրան առանձնացրեց ընդհանուր բիոդաշտից
եւ աստիճանաբար այս տեսակը կարողացավ զբաղեցնել առաջնորդի տեղը բնության
եւ կենդանական աշխարհի համակարգի մեջ:
Homo sapiens–sapiens-ին փոխարինելու եկավ ավելի հզոր, բնության կողմից
ավելի կատարելագործված մարդկային մի նոր տեսակ, որը ժամանակակից գիտության
մեջ հայտնի է «armenoid» անունով: Ժառանգելով Homo sapiens–sapiens-ից
իր առաջնորդի տեղը բնության եւ կենդանական աշխարհի համակարգի մեջ` «armenoid»-ը
անցավ զարգացման հավասարակշռված ճանապարհ: Զարգացնելով իր ունակությունները
«armenoid»-ը հիմնադրեց ժամանակակից մարդուն հատուկ մշակույթը:
Կուտակված մշակութային փաստերը հաստատում են, որ գոյություն է ունեցել
մոնոմշակույթ` խիստ բնորոշ եւ ընդհանրական գծերով, որին մենք աներկբայորեն
կարող ենք անվանել «արմենոիդական մշակույթ»: «Armenoid»-ի կողմից մոնոմշակույթի
ստեղծման հավատամքի, աստվածապաշտության ձեւավորման ամենակարեւոր կենտրոնը
դարձավ Հայկական բարձրավանդակը, որտեղ այդ մշակույթի հիմնական կրողը՝ «armenoid»-ը,
որպես այդպիսին բնակվում էր ոչ պակաս, քան 30 000 տարի :
Մ.թ. 20 000-25 000 տարի առաջ համաշխարային օվկիանոսի մակարդակը 120-140
մետրով ցածր էր ներկայիս մակարդակից, որը հնարավորություն էր տալիս «արմենոիդին»-ին
անարգել տեղաշարժվել ամբողջ ցամաքով և բոլոր աշխարհամասերով:
«Եսի» գիտակցումը նոր որակական սկիզբ էր «armenoid»-մարդու ձեւավորման
եւ զարգացման համար: Ուժեղ եւ հզոր անհատի եւ նրա կենտրոնաձիգ «եսի» շուրջ
ձեւավորվում են առաջին փոքրաթիվ համայնքները: Համայնքի միջուկի պահպանման
գլխավոր կռվանը հանդիսանում էր ոչ թե լեզվամշակութային ընդհանրությունը, այլ
առաջնորդի «եսը» և նրա կամքի արտահայտման բարձրագույն դրսեւորումները, որոնք
հետագայում կոչվեցին «չարություն և բարություն»: «Արմենոիդ»-ի բարեհաջող գոյատեւմանը
հիմնականում նպաստում էր նրա գիտակցված գործունեության ձգտումը, որը կազմված
էր իրար հակասող եւ իրար ոչնչացնող երկու ուժերից: «Եսի» կամ հեղինակության
շուրջ հավաքված խումբը ուներ ուղղահայաց հիրարխիկ կազմ: Նման կառուցվածքի
ձեւավորումը կարելի է համարել թե գենետիկական եւ թե մշակութային անհրաժեշտություն:
Միչեւ ջրհեղեղ «արմենոիդի»-ի կենսունակությունը ապահովում էին նրա նուրբ զգայարանները,
նրա կյանքը ընթանում էր առանց պարտավորությունների: Տեսակի զարգացման հաջորդ
եւ բարձրագույն շրջանը կապված է ջրհեղեղի հետ:
Էջ` 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 |