|
«Արմենոիդը» իր գոյատեւման եւ զարգացման հետագա ողջ պատասխանատվությունը
հստակորեն գիտակցված վերցրեց իր վրա:
Բարձր կազմակերպված «արմենոիդ» մարդաբանական տեսակի մշակույթը իր բազմաբովանդակությամբ
շուրջը համախմբել էր տարբեր ցեղային խմբերի: Հարկավոր է կարծել, որ Հայկական բարձրավանդակում
ձեւավորվող «արմենոիդ» մարդաբանական տեսակը հեղափոխական էր, նրա թողած հզոր մշակութային
հետքերը տաբեր էթնոսների ձեւավորման վաղնջական շրջանի վրա նստած է որպես դրոշմ:
Փոքր Ասիան իր աշխարհագրական դիրքի, բնակլիմայական եւ գենոֆոնդի բերումով դարձավ
տարբեր տարածքների մարդաբանական տեսակների համար գլխավոր շփումներ իրականացնելու
կենսաբանական դաշտ: Տարբեր համայնքները դեպի Հայկական լեռնաշխարհ՝ իրենց կայացման
դաշտ էին շարժվում հարավից, արեւելքից, արեւմուտքից, հյուսիսից: Բոլոր ժամանակներում
«արմենոիդ» մարդաբանական տեսակի հարեւանությամբ ապրած ցեղային միությունները կրել
են նրա կողմից ստեղծված մշակույթի խորը ազդեցությունը: Հայտնվելով Հայկական լեռնաշխարհում
արդեն կայացած եւ որոշակի քանակական կազմ ունեցող համայքների հարեւանությամբ` նոր
խմբերը անմիջապես կրկնօրինակում էին իրենցից բարձր մշակութային դաշտի արժեքները,
որոնք սկզբնական հիմք էին հանդիսանում նոր ձեւավորվող ցեղային և համայնքային ինքնագիտակցության
համար: Մշակութային նույնանման երեւույթների միջոցով կատարված ընդհանրացումները
հանգեցնում են մեկ տրամաբանական եզրակացության. «արմենոիդը» դարձել է հետջրհեղեղյան
մշակույթի զարգացման գլխավոր իրականացնողը: Նրա թողած պատմամշակութային արժեքները
Եգիպտոսի, Միջագետքի, Միջին եւ Մերձավոր Արեւելքի հնագույն մշակույթի մեջ` որպես
ամբողջական երեւույթ, հատկապես խորը դրսեւորվում է ընդհանրական կրոնական արժեքային
համակարգի մեջ: Նրա ստեղծած մշակույթի հիմնական կրողը այսօր ավելի հայտնի է Հեթեր,
Հուրիներ, Հալդիներ, Շումերներ, Հիքսոսներ, Արիներ, Միթանիացիներ եւ այլ տարբեր
անունների ներքո:
Մարդաբանները եւ մարդու միգրացիոն գործունեությունը ուսումնասիրող տարբեր հետազոտողներ
ենթադրում են, որ առաջին «արմենոիդը»-ը Ամերիկայում է հայտնվել մ.թ.16000-15000
տարի առաջ: Հյուսիսային Ամերիկայում հայտնաբերված մարդկանց հետքերը վերաբերում են
մ.թ.13000-12000 տարի առաջ ընկած ժամանակաշրջանին: Ճապոնական կղզիներում առաջին
մարդիկ հայտնվել են մ.թ.12 500 տարի առաջ:
Ընդհանրապես, էթնոսի ստեղծած մշակութային արժեքները նյութական մարմնավորում
են ստանում քարի, կավի, մետաղի, խոսքի օգնությամբ, որը դառնում է այս կամ այն էթնոսին
մյուսներից անջատող եւ տարբերակող գլխավոր տարրը: Ակնհայտ է, որ նյութական արժեքները
դառնում են պաշտպանիչ վահան էթնոսի համար այնքան ժամանակ, քանի դեռ էթնոսի ներսում
չի ձեւավորվում նոր մշակութային շերտ, որը ստեղծում է ներքին հակասություն, պատճառ
դառնում էթնոսի վերաբաժանման: Այս կարեւոր երեւույթը հանգեցրել է նրան, որ համատարած
հիմնական պատմական «կազմավորումների» վրա պայմանականորեն դրված անունները հետագայում
դարձել են այս կամ այն էթնոսին բնութագրող անուններ:
Ժամանակակից գիտական աշխարհը նույնպես գնում է այս ճանապարհով: Շատ հաճախ էթնոսին
բնութագրող անունը պայմանականորեն դրվել է նոր հայտնաբերված արձանագրությունների
մեջ եղած տեղեկությունների շրջանակներում, որը, ըստ էության, հանդիսանում էր էթնոսին
վերաբերող մասնակի որակներից մեկը:
Անունները, որոնք վերջին երկու հարյուր տարվա ընթացքում դրվել են հարաբերականորեն
ավելի ակտիվ, ուժեղ եւ հզոր թագավորությունների, պետությունների վրա, ինչպես նաեւ
տվյալ միավորումների մեջ ապրող էթնոսների վրա՝ պայմանական են: Այս սովորություն
դարձած մոտեցումը հանգեցրեց նրան, որ որոշակի միավորումներ սխալմամբ ձեռք բերեցին
էթնոսների կարգավիճակ: Յուրաքանչյուր էթնոսի մշակույթ չկրկնվող մոդել է մշտական
սովորություններով, որի միջոցով դրսեւորվում է էթնոսին հատուկ արժեքային համակարգը:
Էթնոսի աճը և տարածումը պարտադիր բիոլոգիական, մշակութային եւ սոցիալական երեւույթ
է: Հազարամյակների ընթացքում էթնոսի կողմից մշակված համակարգը ներկայացվում է որպես
տվյալ էթնոսին հատուկ «մշակութային ֆոկուսացումներ»:
Ցանկացած էթնոսի ծագումնաբանությունը որոշելու համար կենտրոնական է համարվում նրա
պատկանելությունը որեւէ մարդաբանական տեսակին: Այդ պատճառով ժամանակակից էթնոգրաֆիան
այս կամ այն ազգի Էթնիկական ծագումնաբանությունը ուսումնասիրելու ժամանակ չի բավարարվում
միայն լեզվի եւ մշակույթի առանձնահատկությունների ուսումնասիրությամբ:
Միայն մարդաբանական ձեւի, լեզվի եւ մշակույթի ընդհանրության
միջոցով հնարավոր է դառնում բարձր ճշտությամբ որոշել էթնոսի գենետիկական
պատկանելությունը մարդաբանական այս կամ այն խմբին: Մարդաբանական առանձնահատկությունները
առաջնային չեն, սակայն ավելի բացատրելի են, քան լեզուն եւ մշակույթը: Ուսումնասիրելով
էթնոսների կայացման ճանապարհը եւ նրանց ստեղծած մշակույթի եւ տնտեսաքաղաքական
միավորումների պատմությունը` շատ հաճախ ուսումնասիրություն կատարողները
շեղվում են գեոսոցիումի և դեմոսոցիումի գլխավոր ելակետից: Հարկավոր է
շեշտել, որ գեոսոցիումի եւ դեմոսոցիումի նկատմամբ դիֆերենցված մոտեցումը
հնարավորություն է ստեղծում ավելի խորը մոտենալ ցանկացած ժողովրդի էթնոգենեզին
վերաբերող հարցերին եւ հնարավորություն է ստեղծում վերականգնելու գեոսոցիումի
առաջացման ու զարգացման բնականոն եւ տրամաբանական ընթացը: «Արմենոիդ» մարդաբանական
տեսակի կյանքում տեղի ունեցող որակական փոփոխությունները մեզ համար նկատելի
են մի քանի ուղղություններում, որոնք ակնհայտ եւ ակտիվ դրսեւորվեցին մոտավորապես
13000-12000 տարի առաջ: Այս վարկածը ամրապնդում են Գյոբեկլի թեփեի մշակույթը
եւ համանման ծիսական կենտրոնների հայտնաբերումը (Karahantepe, Sefertepe
и Ham zantepe) Չաթալ հույուկում: Նշված մշակութային շերտերի ուսումնասիրությունները
հաստատում են, որ գոյություն ունեն հիմնական առանցքային խորհրդանշաններ,
նրանց մատուցման ձեւաբանական հստակեցված տեսակներ եւ կատարումներ: Խորհրդանշանները
եւ նրանց գաղափարախոսությունը շարունակական են եւ նույնությամբ կրկնվում
են իրարից հեռու գտնվող մշակութային տարածքներում: «Արմենոիդական մշակույթը»,
անցնելով էտապային զարգացումներ Փոքր Ասիական տարածաշրջանում,
Էջ` 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 |