|
աստիճանաբար տարածվել է եվրոասիական արեալում` թողնելով մշակութային ժառանգություն
հետեւյալ ժամանակագրությամբ՝
Ք.ա. 12000-10000 տարի առաջ Հայաստանում կառուցվեց առաջին աստղադիտարանը.
Ք.ա. 10000-9000 տարի առաջ սկսվում է որոշ կենդանիների տեսակների տնայնացումը.
Ք.ա. 8000-7000 տարի առաջ հայկական տարածաշրջանում սկսվում է հացաբույսերի
մշակումը և հողագործությունը.
Ք.ա. 7000 տարի առաջ Հնդկաստանի և Պակիստանի տարածքներում սկսվում է հողագործությունը.
Ք.ա. 7000-6000 տարի առաջ Եվրոպայում հաստատվում են տաք եւ չոր կլիմայական
պայմաններ.
Կիպրոսում եւ Բալկանյան թերակղզում հայտնաբերվում է նախախեցեգործական մշակույթ,
որը համապատասխանում է Ք.ա. 6500-5500 տարի առաջ ընկած ժամանակաշրջա նին.
Ք.ա. 6000 տարի առաջ Եվրոպայում սկսվում է հողագործությունը.
Ք.ա. 5500-5000 տարի առաջ հարավային լայնությունների վրա հաստատվում է
շոգ եւ չորային եղանակ.
Ք.ա. 5000 տարի առաջ Միջագետքում հիմնվում են առաջին ջրամատակարարման համակարգերը`
բնամթերք ստանալու նպատակով.
Ք.ա. 5000-4000 տարի առաջ սկսվում է վաղ եգիպտական էնեոլիթը: Նույն ժամանակաշրջանում
սկսում է ակտիվ զարգանալ Միջագետքի էնեոլիթը.
Ք.ա. 5000-4000 տարի առաջ հարավային մշակույթը սկսում է ակտիվորեն ներխուժել
Եվրոպայի խորքը:
XIX-րդ դարի հետազոտողները Մերձավոր Արեւելքի, Միջին Արեւելքի, Միջագետքի
տարածքներում հնեաբանական աշխատանքների ժամանակ հայտնաբերեցին հսկայածավալ
հնագիտական նյութեր, այդ թվում քանդակներ եւ բարձրաքանդակներ, որտեղ պատկերված
էին աշխարհում առաջին մշակույթ տարածող մարդկանց պատկերները: Այս հայտնագործությունները
հիմք հանդիսացան «Հին մարդուն» և նրա ստեղծած մշակույթին կոչելու նոր՝ «Ասիրոիդ»
ընդհանրական տերմինով:
«Ասիրոիդ» տերմինը շատ արագ գիտական եւ հասարակական շրջանառության մեջ մտավ
եւ շատ կարճ ժամանակ հետո դուրս եկավ գիտական շրջանառությունից: Հիմնավորված,
պատճառաբանված փաստարկները ցույց տվեցին եւ հաստատեցին, որ «Ասիրոիդ» անվան
տակ ներկայացվող մշակույթը կրում է մեկ այլ` ավելի հզոր մշակույթի խորը
եւ տեւական ազդեցությունը: Նա կազմել է այդ հզոր մշակույթի մի մասը: Որոշակի
լրացուցիչ ճշտումներ կատարելուց հետո «Ասիրոիդ»-ը իր տեղը զիջեց «Արմենոիդ»
տերմինին եւ XIX –րդ դարի կեսին գերմանացի հնէաբան Ֆոն Լուշանի կողմից գիտական
շրջանառության մեջ դրվեց:
Անտրոպոլոգների տեւական ուսումնասիրությունների արդյունքում հաստատվեց այն
փաստը, որ մարդկային գենոմի պատկանելությունը որոշելու համար մարդու գանգատուփի
ֆիզիկական տվյալները կարեւորագույն դեր ունեն: Ըստ կատարված ուսումնասիրությունների
արդյունքների` մարդկային գենոմի կառուցվածքը ըստ գանգատուփի բաժանվեց երեք
խմբի՝
ա)բրախիցեֆալ
բ) մեզոցեֆալ
գ)դոլիխոցեֆալ:
Մարդաբաններին հաջողվեց հնագույն մարդկանց պատկերներով գտնված բազմաթիվ
նյութերի ուսումնասիրությունների հիման վրա կատարել շատ կարեւոր եզրակացություններ.
հարթաքանդակներում եւ այլ նյութերի վրա պատկերված մարդկային տեսակը ունի
համանման դիմագծեր, գլխի համանման կառուցվածք, որը հիմնականում հատուկ է
բրախիցեֆալ տեսակին: 30 000 տարի առաջ ապրած բրախիցեֆալ-արմենոիդ տեսակին
բնորոշ կարեւորագույն հիմքային հատկանիշներն էին գանգատուփի դիմային մասի
ընդգծվածությունը` ընդգծված մեծ քիթը, մեծ աչքերը եւ ականջները, ռունգերը,
հաստ շուրթերը, գանգրահերությունը, մարմնի ընդգծված մազածածկույթը: Դիմապատկերների
բազմակողմանի ուսումնասիրությունները մարդաբաններին հանգեցրին կարեւորագույն
եզրակացության. «արմենոիդ» տեսակին բնորոշ գանգատուփի կառուցվածքով եւ արտաքին
առանձնահատկություններով այսօրվա մարդկային տեսակներից «արմենոիդ» տեսակին
ամենամոտ կանգնած է Հայկական էթնոսը:
Մարդաբանները իրենց աշխատանքի մեջ հաստատում են նաեւ այն փաստը, որ բրախիցեֆալը՝ամենահին
մարդաբանական տեսակը, համարվում է դինարական (եվրոպական եւ սլավոնական)
մարդաբանական ձեւի հիմնադիրը: Բրախիցեֆալ –արմենոիդ մարդաբանական ձեւին
է պատկանում նաեւ Կովկասյան տիպը, որին անվանում են «ալպիական»: «Կովկասյան
կամ ալպիական» տեսակը իր հերթին բաժանվում է երկու ենթախմբի`ըստ գանգատուփի
բարձր եւ ցածր կառուցվածքի:
ԱՐՄԵՆՈԻԴՆԵՐԻ ՄԻԳՐԱՑԻԱՆ
10
000-12 000 ՏԱՐԻ ԱՌԱՋ
Բրախիցեֆալ Արմենոիդ-Անտրոպոսի ունեցած դերը եւ նշանակությունը միանշանակորեն
ուրվագծելը հնարավոր չէ: Նրա թողած ազդեցությունը տարբեր էթնոսների, մշակույթների,
ինչպես նաեւ ձեւավորման գործընթացի վրա հսկայական է:
Էջ` 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 |