Armenian    Russian    English

վեբ հանդեսում shoushi.am -ում
     Գլխավոր էջ | Նկարներ | Արխիվ | Ծրագրեր | Մեր մասին | Հետադարձ կապ
Արամ Մկրտչյան. Արմենոիդական Հայաստան (մենագրություն, մաս 1-ին)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


    Մարդաբանական հետազոտությունների արդյունքում կուտակված  նյութերը հաստատում են, որ արմենոիդական տեսակը եւ նրա միջուկը եղել են կայուն, ակտիվ, հզոր: Մշակութային եւ մարդաբանական նյութերի համակողմանի ուսումնասիրությունները բացահայտեցին մի շատ կարեւոր իրողություն եւս. բրախիցեֆալ-արմենոիդ մարդաբանական տեսակից կազմված ընդհանրությունը հասարակական հարաբերությունների մեջ զբաղեցրել է սոցիալական շատ բարձր դիրք եւ տեղ:
    Արմենոիդական նախաէթնոսը իր պիգմենտացիայով հիմնականում բաժանվում էր երկու խմբի` հարավ-արեւելյան եւ հյուսիս-արեւմտյան: Հարավ-արեւելյան խմբում՝
մաշկի գույնը՝  սպիտակից մինչեւ ցորնագույն,
մազերի գույնը՝ դեղնագույնից մինչեւ մուգ շագանակագույն, հաճախ գանգրահեր,
աչքերի գույնը՝ կապույտից մինչեւ մուգ դարչնագույն:
Հյուսիս-արեւմտյան խմբում՝
մաշկի գույնը` սպիտակ,
մազերի գույնը՝ բաց դեղնագույնից մինչեւ բաց դարչնագույն,
աչքերի գույնը՝ բաց երկնագույնից մինչեւ բաց դարչնագույն:
    1989 թ. Գերմանիայում հրատարակված «ՎԻՍՍԵՆ»  10 հատորանոց հանրագիտարանի մեջ եվրոպոիդ մարդաբանական տեսակը ներկայացված է յոթ հիմնական ներկայացուցիչներով, որտեղ հայկական տեսակը զբաղեցնում է վեցերորդ  տեղը:
    
                                                       
    

    «Արմենոիդ» մարդաբանական տեսակը իր հարաբերականորեն ազատ եւ կարգավորված զարգացումը ապահովել է հզոր միավորումին հատուկ բաց մոդելի օգնությամբ: Նրա կողմից ստեղծված մշակութային արժեքները հազարամյակներ շարունակ եղել են առաջնորդող  հսկայական աշխարհագրական տարածքներում: Նրա հզոր, պարզ եւ հասկանալի մշակութային արժեքները հեշտությամբ ընդունվում էին  եւ ուսուցողական էին, շատ դեպքերում  հանդիսանում էին  կրկնօրինակման առարկա  գրեթե բոլոր ուղղություններում` դառնալով  չափանիշ այլ մշակութային ընդհանրությունների զարգացման համար:
Բրախիցեֆալ մարդաբանական տեսակին պատկանող նյութերի ուսումնասիրությունները բացահայտում են մի շատ տարօրինակ, բայց կարեւոր փաստ. նրա գանգատուփի ձեւը դարձել է կրկնօրինակման առարկա: Հին աշխարհում այլ մարդաբանական տեսակ ներկայացնող, որոշակի սոցիալական խմբին պատկանող մարդկանց գանգատուփերը ենթարկված են դեֆորմացիաների` նպատակ ունենալով գանգատուփի արտաքին կառուցվածքով նմանվել արմենոիդ տեսակին:
Դեֆորմացիայի ենթարկված գանգատուփերի  տարիքը հասնում  է մինչև 10000 տարվա (Մերձավոր  Արևելք, Իրեխոն),Կիպրոս` 7000-6500, Արեւմտյան Իրան`  7000 տարի առաջ: Իսկ Կիպրոսում գանգատուփերի ձեւափոխությունները հասնում են կատարելության: Դեֆորմացիայի մշակույթը ունեցել է լայն տարածում: Համանման հայտնագործություններ են կատարվել  նաեւ սեւծովյան շրջաններում: Այն վերաբերում է մ.թ.ա. 3-րդ հազարամյակի կեսերին: Դեֆորմացված գանգատուփերի ուղղությամբ կատարված հետազոտությունները հանգեցնում են հետեւյալ եզրակացությանը` դեֆորմացիայի մշակույթը ոչ պակաս, քան 10000 տարեկան է:
Վերը շարադրված նյութերը թույլ են տալիս կատարել հետեւյալ տրամաբանական եզրահանգումը` «արմենոիդ» մարդաբանական տեսակը իր ինտելեկտուալ հնարավորություններով առանձնանում էր, իսկ նրա ստեղծած մշակութային արժեքները կրկնօրինակման նյութ էին: Մարդկության մշակույթի զարգացման մեջ հայտնաբերված են մի շարք իրար խիստ բնորոշ, ընդհանրական եւ անկյունաքարային հատկանիշներ` ընդհանուր արմատով, որի շառավիղները գնում են դեպի Հայկական լեռնաշխարհ:
Բրախիցեֆալ-արմենոիդ նախաէթնոսին  պատկանող Արմենոիդական մշակույթի հզորագույն դրսեւորումներից մեկը աստղագիտությունն  էր, որը կարողացավ ավարտուն տեսքով գրանցել արեւի մեկ լրիվ պտույտը: Այդ կատարված երկարաժամկետ ծրագրի խոսուն մասնակից եւ վկան է Սիսիանի աստղադիտարանը: Այն «Արմենոիդ»-ական նախաէթնոսի ստեղծած մշակույթի քարե վկան է: Վերջին հարյուր տարվա ընթացքում կատարված հայտնագործությունները ավելի են ամրապնդում «արմենոիդ» մարդաբանական տեսակի գերակայության վարկածը: Գիտականորեն եւ պատմականորեն նպատակահարմար է՝
1) «Արմենոիդական» մարդաբանական տեսակի ընդհանրությանը անվանել «Արմենոիդական էթնոս».
2) «Արմենոիդական էթնոսի» ստեղծած մշակույթին  անվանել «Արմենոիդական մշակույթ».
3) Լեզվական  մշակույթին անվանել «Արմենոիդական լեզու».
4) Կրոնական գաղափարախոսության փիլիսոփայությանը ավանել «Արմենոիդական  դավանանք»:
Այսպիսի մոտեցումը հնարավորություն կտա դասակարգում կատարել եւ որոշակի հարթության վրա տեսնել այն ընդհանրական եւ անփոփոխ  էթնիկական էլեմենտները, որոնք հազարամյակներ շարունակ ուղեկցում են եվրասիական տարածաշրջանում ստեղծվող մշակույթներին:

 

Էջ` 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9

 

© Բակուր Կարապետյան: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Նյութերի լրիվ կամ մասնակի օգտագործման դեպքում հղումը` www.journal.shoushi.am -ին պարտադիր է:
Ձեւավորումը` © Վազգեն Ղազարյանի: