|
Տարբեր էթնիկ ընդհանրությունների մշակույթի մեջ «Արմենոիդական մշակույթը»
հիմնականում դրսեւորվում է լեզվի, դիցաբանության եւ նյութական արժեքների
մեջ: Լեզվի մեջ այն նկատվում է այնպիսի տերմինների միջոցով, որոնք առաջին
հերթին կապված էին դավանաբանության, հողագործության, զինագործության, անասնապահության
հետ: Այս ուղղություններից յուրաքանչյուրը հստակորեն կարող է մատնանշել
տերմինի կամ երեւույթի առաջացման կամ ստեղծման վայրը, ինչպես նաեւ ցուցադրել
ստեղծման նախապայմանները: Բացահայտված է նաեւ մեկ այլ կարեւոր փաստ. էթնոսների
զարգացման գործընթացների մեջ իր լուրջ տեղն ունի նաեւ մշակութային էքսպանսիան:
Մշակութային հզոր էքսպանսիայի հստակ նշանները առկա են Եվրոպայից մինչև Հնդկաստան`
բազմաթիվ զուգադիպություններով, որոնք կապված են բրախիցեֆալ-արմենոիդ մարդաբանական
տեսակի գործունեության հետ: Նա հնարավորություն տվեց նոր կազմավորվող էթնոսներին
օգտվել արդեն ստեղծված մշակութային դաշտի արժեքներից: Այս գործընթացում
հատուկ իմաստ է ձեռք բերում Արմենոիդական հիմքային և կառուցողական մշակույթը,
որը զորակցում է էթնիկական միասնությանը ներքին, ոչ անտոգոնիստական մրցակցության
շրջանակներում:
Ընդհանրապես, Էթնոսը ունի ոչ այնքան բարդ կառուցվածք, բայց այն բավարար
է, որպեսզի Էթնոսի կայունությունն ապահովի: Շնորհիվ կայունության` էթնոսը
մշտապես ինքնահղկվում է, հնարավորություն է ստանում ապրել հազարամյակներ՝
պահպանելով իրեն պատկանող, իրեն հատուկ մարդաբանական գենոտիպը:
Էթնոսը ցեղային, լեզվական, մշակութային ընդհանրություն ունեցող համակագ
է: Որպես այդպիսին` նա ձեւավորված հանդես է գալիս այն ժամանակ, երբ առաջանում
են որոշակի ներքին եւ արտաքին փոխշաղկապված հասարակական հարաբերություններ:
Որպես կանոն, Էթնոսը իր ձևավորման պատմական ժամանակահատվածում ձեռք է բերում
մի քանի էթոնիմներ, որոնք ընդհանրական ձևով արտահայտում են շրջակա միջավայրի
վերաբերմունքը տվյալ էթնոսի նկատմամբ` ընդգծելով, առանձնացնելով նրան
ընդհանուրից հատուկ այս կամ այն որակների համաձայն:
Էթոնիմը՝ էթնոսին իր եւ արտաքին աշխարհի կողմից տրված, ճանաչում գտած
եւ հաստատված անունն է եւ էթնիկական իդենտիֆիկացիայի ամենավստահելի չափման
միավորներից մեկը:
Տարերայնորեն ձեւավորված մարդկանց միավորումները երկար կյանք չունեին: Նրանք
գործում են մի քանի սերունդների կյանքի ընթացքում, կազմալուծվելով վերածվում
են մարդկանց այնպիսի խմբերի, որոնց հատուկ են նույնատիպ կենցաղը եւ ազգակցական
կապերը: Այդ կոնվիքսներից առաջանում է նոր ենթաէթնոսը, որը հետագայում,
միացնելով իրեն թույլ ցեղային միություններին, ստեղծում է նոր էթնոսի առաջացման
նախապայմանը: Այսպիսի կարգը կարելի է համարել Էթնիկական դիվերգենցիայի լիմիտը:
6000 տարվա ընդհանուր գրավոր պատմություն ունեցող Արմենոիդական մշակույթը
ներկայացնողներն էին հուրիները, շումերները, եգիպտացիները, էլամիտնեը, հեթերը,
ասորիները, բաբելոնացիները, Միթանին, Ուրարտուն, իրանցիները, հրեաները,
արաբները: Արմենոիդական մշակույթի առաջին ավարտուն որակական դրսեւորումն
է Շումեր կոչվող կազմավորումը` իր առասպելներով, պատմությունով, ճարտարապետությամբ,
գրավոր լեզվով, կրոնով: Շումերների ստեղծած միջէթնիկական հարաբերությունները
գրեթե ամբողջությամբ ընդօրինակվեցին այլ էթնիկական եւ ցեղային միությունների
կողմից, իսկ նրանց ստեղծած առաջին պետական կազմավորումը ուսուցողական դարձավ
բոլորի համար:
Ըստ մեզ հասած գրավոր ավանդապատումների՝ ջրհեղեղից հետո առաջին թագավորները
ապրել են շումերական Կիշ քաղաքում: Կիշ քաղաքի դամբարաններում հայտնաբերված
գանգերը նույնպես պատկանում են Արմենոիդ տեսակին, որը վերագրվում է մ.թ.
ա. 2900-2500 թվականներին: Շումերական տարածքներում հայտնաբերված Արմենոիդ
խմբին պատկանող մարդկանց բրոնզե եւ պղնձե արձանիկները պատկանում են մ.թ.ա.
2500-2800 թթ.: Ուր քաղաքից հայտնաբերված ոսկյա զարդերը փաստում են տարածքներում
ոսկերչական արվեստի բարձր զարգացածության մասին, որը ձեւաբանորեն կապված
է Կուր-Արաքսյան տարածաշրջանի հետ:
Շումերին հարեւան Էլամի արձանագործության մեջ ֆիքսված են «արմենոիդ» մարդաբանական
ձեւին պատկանող պատկերներ՝ արձանիկների եւ քանդակների տեսքով: Արձանագործությունը
այս տարածաշրջանում ծաղկում է ապրել մ.թ. 2800-2500 տարի առաջ: Քանդակված
մարդկանց պատկերները միանշանակ պատկանում են արմենոիդ տիպին: Նույն տենդենցը
դրսեւորվում է Ասսորական քանդակագործության մեջ: Ողջ Մերձավոր Արեւելքի
տարածքում մոտավորապես նույն ժամանակաշրջանում հեթական, անատոլեական, արամեական
քանդակագործության մեջ գերիշխել է արմենոիդ մարդաբանական տեսակը: Հարավային
Միջագետքում մոտավորապես մ.թ. 2450 տարի առաջ՝ Աքքադական շրջանում, դադարում
են պատրաստվել քանդակներ՝ արմենոիդական արտաքինով:
Մ.թ. 3000 տարի առաջ աննշան ժամանակային տարբերությամբ իրենց զարգացման
գագաթնակետին հասան Կուր-Արաքսյան արեալում Մեծամորի, Իրանում Լորեստանի առաջին
հզոր մետաղագործական կենտրոնները: Այսպես
Էջ` 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 |