|
կոչված «Սիալկ VI» (Թեհրանից հարավ) կտրուկ գերակշռում
է արմենոիդական տեսակը:
«Սիալկ VI» մետաղամշակման նյութական կուլտուրան համազոր է Լորեստանի մետաղամշակման
մշակույթին (Լորեստանի բրոնզ): Լորեստանի բրոնզե զարդանախշերի մեջ պատկերված են
միայն արմենոիդ ձեւին պատկանող մարդու դիմապատկերներ: Արմենոիդական մշակույթին
վերաբերող հզոր շերտ է պահպանվել հյուսիս-արեւելյան Անատոլիայի տարածքում հայտնաբերված
Ալասա-Հուջուկ, Հորոզ-Թեփե թագավորական դամբարաններում: Հնածոները պատկանում են
մ.թ.ա. 2500-2800 թվականներին: Տարբեր տիպի գրականությունների մեջ նշվում է, որ
թագավորական դամբարաններում հայտնաբերված մարդաբանական տեսակը պատկանում է բրախիցեֆալ
խմբին եւ կտրուկ տարբերվում է Անատոլեայի տարածքում բնակվող մյուս ժողովուրդներից,
որոնք պատկանում էին դոլիխոցեֆալ խմբին:
Հնէաբանները պարզաբանել են, որ մոտավորապես մ.թ. առաջ 2500-2300 թ.թ. Եվրոպայի
արեւմտյան եւ կենտրոնական մասերում տարածված է եղել միասեռ մշակույթ: Այս մշակույթի
հայտնաբերումը այն առանձնահատուկ դեպքերից է, որ հստակորեն մատնանշում է բացարձակապես
նոր որակ ունեցող նյութական մշակույթի մուտքը: Նոր հայտնաբերված մշակույթը կոչվեց
«Bea ker People-զանգակաձեւ գավաթների մշակույթ»: Նոր նյութական մշակույթի մուտքը
փոխշաղկապվում է արմենոիդ մարդաբանական տեսակի մշակույթի եւ գործունեության հետ:
Գերիշխող մշակույթի ներկայացուցիչների կերպարները այս կամ այն ձեւով ամրագրվում
էին նոր ձեւավորվող ցեղային միությունների մշակույթի մեջ: Մշակույթի գլխավոր հիմնասյուներից
է կրոնական գաղափարախոսությունը, որի անբաժան մասն էին կազմում արեւը, լուսինը,
երկինքը եւ երկիրը: Վաղնջական շրջանից կրոնական գաղափարախոսության վրա իրենց դրոշմն
են դրել մոլորակներից՝ Արեւը: Այդ մասին է վկայում Գյոբեկլի թեփեի տարածքում հայտնաբերված
հարթաքանդակներից մեկը, որի կոմպոզիցիայի կենտրոնում պատկերված է արեւը: Հարթաքանդակի
վրա
արեւի զբաղեցրած դիրքը ասում է այն մասին, որ նա հզոր գաղափարախոսական, ծիսական
երեւույթ էր: Նա հարթաքանդակի սյուժեի մեջ կենտրոնական տեղ է զբաղեցնում եւ գտնվում
է արծիվ-անգղի թեւի վրա, ինչը ցույց է տալիս, որ ծիսական համակարգի մեջ առաջնայինը
արեւն է, իսկ արծիվ- անգղը խորհրդանշում է մարդու կյանքը եւ մահը: Արմենոիդական
կրոնական գաղափարախոսության բարձրագույն խորհրդանիշների՝ արեւի եւ արծիվ-անգղի առաջին
12000-ամյա կոմպոզիցիոն հարթաքանդակը հայտնաբերվել է Գյոբեկլե թեփեում: Այս պարզաբանումից
երեւում է, որ «արեւ-անգղ-արծիվ» գաղափարական կապը դավանաբանության մեջ հնագույնն
է, իսկ նրանց ծիսական դերը եւ ազդեցությունը «արմենոիդ»-ի կյանքում հսկայական են:
«Արեւ-անգղ-արծիվ» երեւույթը շարունակական է հետագա կրոնական և դիցաբանական զարգացումներում:
Արմենոիդը մարդ-կենդանի է, նրա ներքին եւ արտաքին աշխարհները ամբողջովին հսկվում
են արեւի կողմից, ջերմության եւ լույսի զգացողությունները, հավասարակշռությունը
մարդուն ապահովեց արեւը, իսկ լուսինը նրան տվեց զգալու եւ ցանկանալու կարողությունը:
ԾԻՍԱԿԱՆ
ՔԱՐ
Անգղ-արծվի թեւի վրա պատկերված է արեւ, որը գտնվում է կոմպոզիցիայի
կենտրոնում.
12 000 տարեկան:
Արմենոիդը ամբողջովին տրվեց արեւային կյանքին եւ քիչ ուշադրություն
դարձրեց լուսնի հատկության վրա: Նրա համար արեւը թափանցիկ եւ լուսավոր մարմին
էր, որը դարձավ մարդու լուսավորչական ներաշխարհը ընդգծող, բնութագրող գաղափարական
երեւույթ: Երկինքը` որպես հավերժական, Արեւը` որպես կյանք, Լուսինը` որպես
զգայական, Երկիրը` որպես նյութական, իրար լրացնելով դարձան այն հարմոնիան,
որի ազդեցության տակ ձեւավորվեցին մեր նախահայրը եւ նրա կյանքի գաղափարախոսությունը:
Այս չորս երեւույթների մոդելների միջոցով արմենոիդը իր կյանքի պատկերացումները,
գաղափարախոսությունը ամբողջացրեց, միացրեց` ստանալով մի կուռ համակարգ,
որը կազմված էր անցյալից, ներկայից և ապագայից: Անցյալի, ներկայի եւ ապագայի
երեւույթներից յուրաքանչյուրը առանձին-առանձին իրենց անմիջական ազդեցությունն
էին թողնում արմենոիդ մարդու կրոնական, փիլիսոփայական մտքի վրա:
Հնագույն մարդու կյանքում տեղի ունեցած որակական փոփոխությունները առաջ
բերեցին նոր երեւույթ, որը, շաղկապելով իրար անցյալը, ներկան եւ ապագան,
ստեղծեց Մի Աստվածության երեւույթի համար նոր, հզոր գաղափարական նախապայման:
Այդ բարձրագույն գաղափարական երեւույթը հետագայում անվանվեց «Արարիչ Աստված»:
Այս նոր երեւույթը իր հերթին ստեղծեց նոր համակարգ, որի մեջ ընդգրկվեցին
առաջին հերթին արեւը եւ լուսինը, ինչպես նաեւ նրանց մարմնավորող խորհրդանիշները:
Նոր աշխարհակառուցողական գաղափարախոսության «Արարիչ Աստծո» և միֆոլոգիական
գենեզիսի հիմքը դարձան արեւը եւ լուսինը: Հետագայում այս երկու լուսատուների
հետ կապված գաղափարախոսությունը ժամանակի ընթացքում կառուցեց ամբողջական,
իրար բացառող երկու համակարգ:
Արմենոիդական կրոնական գաղափարախոսության մեջ որոշ ժամանակ անց գլխավոր
լուսատուն՝ արեւը, ստացավ օձի խորհրդանշանը, իսկ հաջորդ էտապում այն համալրվեց
ցուլի, առյուծի խորհրդանշաններով: Արևի գաղափարախոսությանը զուգահեռ ձեւավորվում
էր լուսնի գաղափարախոսությունը, որը բնականաբար ցանկանում էր օգտվել արդեն
Էջ` 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 |