Armenian    Russian    English

վեբ հանդեսում shoushi.am -ում
     Գլխավոր էջ | Նկարներ | Արխիվ | Ծրագրեր | Մեր մասին | Հետադարձ կապ
Արամ Մկրտչյան. Արմենոիդական Հայաստան (մենագրություն, մաս 1-ին)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


հայտնի խորհրդանշաններից: Այստեղ կատարենք մի շատ կարեւոր բացահայտում. արեւապաշտական չորս խորհրդանշաններից արծվին և օձին անհնար էր պատկերել ըստ սեռական պատկանելության: Այդ պատճառով լուսապաշտական գաղափարախոսության մեջ արծվին փոխարինեց աղավնին, իսկ օձը դարձավ երկդեմք: Օձի խորհրդանիշը հավասարապես ներկայացրեց երկու լուսատուներին եւ նրանց անկանխատեսելիությունը: Արմենոիդական գերէթնոսի կրոնական մշակույթի արեւի եւ լուսնի գաղափարախոսությունները` որպես մեկ երեւույթ, սփռվեցին Միջերկրական ծովից մինչեւ Պարսից ծովն ընկած տարածքների վրա: Արծիվը, օձը, առյուծը, ցուլը եւ աղավնին դարձան երկու լուսատուների հինգ հիմնական խորհրդանշանները: Արծիվը, օձը, առյուծը, ցուլը դարձան արեւի խորհրդանշանները, համապատասխանաբար` աղավնին, օձը, էգ առյուծը, կովը դարձան  լուսնի հիմնական խորհրդանշանները:
«Հայ-մարդ, Անտրոպոս,Մանուշայա, Հոմո, Ադամ, Արիման»` սրանք առաջին մարդուն՝ արմենոիդին, նվիրված կրոնական և փիլիսոփայական էպոնիմներն են, որոնցից յուրաքանչյուրը բնութագրում է նրա որոշակի վիճակները:          
Հունական անտրոպոսին հատուկ է վայելքը, շքեղությունը, լատինական հոմոին հատուկ է արտաքինը եւ ֆիզիկականը, սանսկրիտի մանուշային հատուկ է հոգեկանը, հայկական մարդուն՝ Ադամին, հատուկ է հավերժականը: «Հայ մարդ, Անտրոպոս, Մանուշայա, Հոմո, Ադամ» ներքնաշխարհի ձեւավորումը  բաժանվում է հիմնականում չորս մասի:                               Առաջին մաս` երբ հնագույն «մարդը» բնության անբաժանելի մասն է: 
Երկրորդ մաս` «մարդը» դեռ համայնքային միավոր է:
Երրորդ մաս` «մարդը» որպես անհատական միավոր արդեն կա, բայց դեռ չի  առանձնացել աստվածային հովանավորությունից:
Չորորդ մաս`«մարդը» հանդես է գալիս որպես անհատականություն:  
Անհատականություն ձեռք բերելու պահից սկսած «մարդը»  ստանում է նոր որակ եւ գաղափարական դաշտ է մտնում արդեն որպես «Արիման» (Արիների գաղափարախոսության մեջ՝ «հայ մարդ, հայ մարդան» (կենդանի մահկանացու) –համարվում է մարդկության նախահայրը, առաջին մահկանացուն, առաջին հավատարիմ հավատացյալը, որին իր առաջին խոսքը ուղղեց Ահուրը): Նրա՝ մարդու հետագա անցած ճանապարհի վրա խորը հետք թողեց Արիմանական գաղափարախոսությունը. մարդ-արիմանի ամբողջ գործունեությունը կառավարվում է ենթագիտակցության միջոցով, արիմանը որպես երեւույթ առանձնացված է, նրա ենթագիտակցությունը ավելի կատարյալ է, քան գիտակցությունը, նա նվաճող է եւ անհաշտ պայքարող: Արիմանական գաղափարախոսության հիմնասյուներից մեկը հանդիսանում էր  հետեւյալ եզրակացությունը՝ «որեւէ արտաքին ազդեցություն չի կարող փոխել մարդու ներքին ֆիզիկական պահանջները»: Հին աշխարհի  արիմանական մարդը ձեւավորվել էր միակողմանի, դարձել էր չար եւ նյութապաշտ, նրա փիլիսոփայության միջից վերջնականապես դուրս մղվեց  հոգեղենը: Արմենոիդական մշակույթի  արիմանական գաղափարախոսության  բարձրագույն չարագործությունը ավարտվեց Գոլգոֆի ողբերգական Միստերիայով:
   

 

Էջ` 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9

 

© Բակուր Կարապետյան: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Նյութերի լրիվ կամ մասնակի օգտագործման դեպքում հղումը` www.journal.shoushi.am -ին պարտադիր է:
Ձեւավորումը` © Վազգեն Ղազարյանի: