Armenian    Russian    English

վեբ հանդեսում shoushi.am -ում
     Գլխավոր էջ | Նկարներ | Արխիվ | Ծրագրեր | Մեր մասին | Հետադարձ կապ
Արամ Մկրտչյան. Արմենոիդական Հայաստան (մենագրություն, մաս 1-ին)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



Արամ Մկրտչյան
Գերմանիա, Մայնց
 ....Ես միայն փոխանցում եմ,
ես չեմ կարող ստեղծել նորը:
Ես հավատում եմ Հներին եւ դրա
համար ես  սիրում եմ նրանց:
«Կոնֆուցիոս»

    ՆԱԽԱԲԱՆ                                              

    Գիտական ուսումնասիրությունների արդյունքները չեն կարող ճշգրիտ վերականգնել «քաղաքակրթական զարգացումների պատմական ընթացքը», բայց կարող են մեզ առավել մոտեցնել ճշմարտությանը: Համաձայն որոշ տեսաբանների  հետջրհեղեղյան ավանդապատումների՝ եվրասիական մշակույթը  մոտավորապես 20 000 տարեկան է, իսկ մշակույթի ստեղծման կենտրոնական տարածաշրջանը Փոքր Ասիան է:
Պատմական դեպքերի եւ երեւույթների ժամանակակից վերլուծությունները մշտապես մեզ հանգեցնում են այն եզրակացությանը, որ իրարից շատ հեռու գտնվող հին աշխարհի մշակութային կենտրոնները իրար հետ կապված են եղել մեկ գերհզոր մշակույթի եւ այդ մշակույթը տարածող մարդաբանական տեսակի միջոցով. 19-րդ դարի կեսերին սա արդեն փաստ էր: 19-րդ դարի կեսին մի շարք հայտնագործություններ շրջանառության մեջ դրեցին «armenoid» մարդաբանական տեսությունը, որի ճշտությունը հաստատում են ժամանակակից ուսումնասիրությունների  արդյունքները: Այսօր արդեն կարելի է ասել, որ  «armenoid» մարդաբանական տեսակը հանդիսանում է հետջրհեղեղյան մշակույթի հիմնադիրը: Նախաէթնոսի միջուկը դարձավ «Արմենոիդ» մարդաբանական տեսակը: Նա իր զարգացմամբ  կանգնած էր որակական այլ աստիճանի վրա եւ  իր կառուցողական մտածողու թյամբ  առաջինն էր բնական դաշտում:
Բրախեցիֆալ «Արմենոիդ» մարդաբանական տեսակը ընդգծված տարբերվում է մյուս ռասսայական տեսակներից՝ իր ստեղծած մշակույթով: 10000 տարի անընդմեջ  այն առանցքային հիմք է դարձել հսկայական  արեալում տարբեր ցեղախմբերի, էթնիկական միավորների ձեւավորման համար: Ակնհայտ է, որ «Արմենոիդ» մարդաբանական տեսակի ստեղծած մշակույթը քաղաքակրթության զարգացման համար ունի կենտրոնանիստ նշանակություն, սակայն նրա կողմից ստեղծած մշակույթի առանցքային լինելու փաստը եվրասիական ընդհանրության համար  դեռեւս  չի վավերացվել, ինչի հետեւանքով չբացահայտված կամ անպատասխան են մնացել շատ հարցեր: Վերջին շրջանի  բացահայտումները լուրջ կասկածի տակ են դնում նախորդ հարյուրամյակի ընթացքում գիտնականների կողմից հնդեւրոպական գաղափարական եւ դավանաբանական արժեքների, ինչպես նաեւ ծագումնաբանական խնդիրներին վերաբերող վերլուծությունների արդյունքները:
Այսօր «Արմենոիդ» մարդաբանական տեսակի եւ նրա կողմից ստեղծված մշակույթի ճանաչումը` որպես համամարդկային հիմնաքարային  արժեքների, մեծ հնարավորություն է ստեղծում այլ տեսանկյունից մոտենալ քաղաքակրթական, մշակութային, ծագումնաբանական հարցերին եւ նորովի հասկանալ Հնդեւրոպական մշակույթի էթնոգենեզը: Փոքր Ասիական տարածքի ժամանակակից պատմամշակութային ուսումնասիրությունների համակարգված արդյունքները հաստատում են «Արմենոիդ» մարդաբանական տեսակի գոյությունը:  Նրա հզոր մշակույթի իրական ապացույցն է Պորտասարը (Գյոբեկլի թեփե, Ուրֆա, 14000 տարի): Հետջրհեղեղյան քաղաքակրթության պատմության եւ մշակույթի զարգացման ընթացքը ճիշտ ընկալելու եւ հասկանալու համար կենտրոնական է դառնում Պորտասարի ծիսական կառույցը:
Մենք չգիտենք, թե մարդկությունը իր պատմական զարգացման մեջ քանի անգամ է ստիպված եղել  սկսել նորից եւ ինչ ընդհանրական անունների տակ է հանդես եկել, բայց կարող ենք որոշակիորեն արձանագրել. մշակույթը, որը հայտնի է այսօր, որպես հնդեվրոպական, կարող է ունենալ  ավելի ստույգ` «Արմենոդական մշակույթ» անվանումը: Հնդեվրոպական ռասսաների հիմքում կանգնած «Արմենոիդ» մարդաբանական տեսակի  ստեղծած մշակույթի կարեւորագույն նվաճումը այն էր, որ էթնոսները եւ ռասսաները  հանդես էին գալիս որպես երկրորդ կարգի մեծություններ՝ թողնելով առաջին տեղը Տիեզերաստեղծ Արարչական Արեւապաշտական գաղափարախոսությանը:
Տիեզերաստեղծ Արարչական Արեւապաշտական գաղափարախոսության հիմնադիրը «Արմենոիդ» մարդաբանական տեսակն էր: Գաղափարախոսության գլխավոր կրողը Փոքր Ասիայում անփոփոխ հանդիսացավ Հայկական էթնոսը: Նա կարողացավ հազարամյակներ շարունակ պահպանել եւ փոխանցել սերունդից սերունդ Տիեզերաստեղծ Արարչական Արեւապաշտական հիմնական գաղափարները:
Կապված մի շարք տեսական եւ գաղափարական խնդիրների հետ` «Արմենոիդ» մարդաբանական տեսակի կողմից ստեղծված մշակույթը մշտապես կոչվել է նեոլիթյան մշակույթ: Շատ ուսումնասիրություններում, որոնք վերաբերում էին մարդաբանությանը, հնդեվրոպական ընդհանրության ծագումնաբանությանը, նրա ստեղծած դիցաբանությանը, աստվածաբանությանը, առասպելական դեպքերի մեկնաբանություններն արված են որոշակի մտացածին  տեսանկյունից: Անտեսված է «Արմենոիդական  մոնոմշակույթի» ստեղծման եւ տրոհման իրական ընթացքը, մշտապես փորձեր են կատարվել չնկատելու մշակութային ամբողջականությունը պահպանելու տենդենցը, որը եւ դարձել է Հայկական էթնոսին տեսադաշտից դուրս  թողնելու հիմնական առիթներից մեկը:
Քաղաքակրթության զարգացումներին վերաբերող չբացահայտված կամ անպատասխան մնացած հիմնարար հարցադրումների, ինչպես նաեւ նոր ծագած խնդիների պատասխանների որոնումները հնարավոր չէ  իրականացնել առանց վերջին հարյուր տարվա ընթացքում Հայագիտության նկատմամբ ձեւավորված  հայեցակետի լուրջ վերանայման եւ փոփոխության: Նոր գիտական ուսումնասիրությունների եւ մեկնաբանությունների գերակշռող մասը փորձում  է իր ուսումնասիրությունները իրականացնել ավելի ճշմարտահարույց  տեսությունների շրջանակներում:    
Նման մոտեցումը հնարավորություն է տալիս Հայկական մոնոէթնոսին դիտել որպես «Արմենոիդական մշակույթի» հիմնական ստեղծող և կրող: Ընդհանրացնելով տարբեր ժամանակաշրջաններում գիտնականների կողմից կատարված  եզրահանգումները` կարող ենք ասել, որ՝
1) ժամանակակից քաղաքակրթության հիմքը դրվել է Հայկական լեռնաշխարհում, Արմենոիդական մշակույթի  հիմնական կրողը՝ աստվածաշնչյան և դիցաբանական Հաբեթական ճյուղի Հայկական մոնոէթնոսն է .

Էջ` 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9

 

© Բակուր Կարապետյան: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Նյութերի լրիվ կամ մասնակի օգտագործման դեպքում հղումը` www.journal.shoushi.am -ին պարտադիր է:
Ձեւավորումը` © Վազգեն Ղազարյանի: