Armenian    Russian    English

վեբ հանդեսում shoushi.am -ում
     Գլխավոր էջ | Նկարներ | Արխիվ | Ծրագրեր | Մեր մասին | Հետադարձ կապ
Նոր գրքեր

 

 

 



“Շուշի” բարեգործական հիմնադրամի հրատարակչությունը լույս է ընծայել “Արցախյան գոյամարտի համահավաք” 30 հատորանոց մատենաշարի առաջին եւ երկրորդ հատորները: Մատենաշարն ընդգրկում է արցախյան շարժումը, ջոկատների կազմավորումը, ինքնապաշտպանության բանակի ստեղծումն ու 1992-94 թթ.  պատերազմը: Որպես վավերագրի ստեղծման ձեւ ընտրվեց շարժման, պատերազմի մասնակիցների հետ զրույցը, որի ընթացքում նրանք պատմում են իրական, ճշմարտացի դեպքեր: Մատենաշարում հավասար պայմաններում են գլխավոր հրամանատարն ու զինվորը, շարժման առաջնորդն ու թռուցիկ տարածող բանվորը, ռազմաճակատային լրագրողն ու ճակատային գծում վիրավոր զինվորին առաջին օգնություն ցույց տվող սանիտարուհին, զինամթերք հայթայթողն ու մեր ժողովրդի երկու հատվածների միջեւ կապը պահպանող օդաչուն: Ընտրության հիմնական սկզբունքը զրուցակիցների հիշելու պատմելու կարողությունն ու ազնվության աստիճանն է:
Խմբագրման ընթացքում միայն ոճական եւ ուղղախոսական մասնակի շտկումներ են արվում` պահպանելով պատմողին հատուկ խոսելաձեւը, բարբառը:
Մատենաշարը` որպես մեր ժողովրդի պատմության վավերագիր, կարեւոր ու հարուստ նյութ է պարունակում նաեւ ապագա ուսումնասիրողների համար:  


3-րդ, 4-րդ, 5-րդ եւ 6-րդ հատորները լույս կտեսնեն 2009 թվականին:

Մատենաշարի հատորները կարող եք Ձեռք բերել "Շուշի" բարեգործական հիմնադրամից: Յուրաքանչյուր հատորի արժեքն է 30 ԱՄՆ դոլար, Առաջին եւ երկրորդ հատորները միասին արժեն 50 ԱՄՆ դոլար:

Վճարումը կարող եք իրականացնել բանկային փոխանցումով կամ էլեկտրոնային վճարամիջոցներով (ներառյալ` Visa, MasterCard, PayPal, WebMoney, MoneyBookers, Edram եւ այլն)

Մանրամասն տեղեկությունների համար գրեք մեզ` info@shoushi.am հասցեով, կամ զանգահարեք +374(0)10 568042

 

© Բակուր Կարապետյան: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Նյութերի լրիվ կամ մասնակի օգտագործման դեպքում հղումը` www.journal.shoushi.am -ին պարտադիր է:
Ձեւավորումը` © Վազգեն Ղազարյանի: