|
Դիզակի եւ Վարանդայի բնակչության` 1724 թ. հունվարի 4-ին ռուսաց հպատակություն ընդունելու առթիվ տված հավատարմագիրը
Հավատարմագրի առիթն այն է, որ Փրկչի 1724 թվականի հունվար ամսի չորսին մենք` Դիզակի եւ Վարանդայի երկրների հրամանատարներս, մեծով եւ փոքրով, վարդապետներով, քահանաներով, մելիքներով եւ քեդխուդաներով, քյոխվաներով եւ ժողովրդով, մեր բոլոր զորականներով, բոլոր ներքո ստորագրյալներս, մեր կամքով եւ հոժարությամբ ծառա դարձանք Մեծ արքային, որ այս պահից մինչեւ գալուստը Քրիստոսի ինչ հրաման տա Մեծ թագավոր Պետրոս Մեծը, կատարենք: Եւ եթե ինչ-որ հրաման առնենք ու չկատարենք, ետ դառնանք, եթե խաբենք, մեր գլուխը, մեր ունեցվածքը թագավորին լինի, Աստծո առաջ թագավորն անպարտ լինի, մենք պարտական լինենք նրան:
Հավատարմագիրս գրվեց Շուշիի սղնախում թվին հայոց ՌՃՀՔ (1724) հունվար ամսին. գրի վերջ:
կնիք. Ավան հարյուրապետ
կնիք. Միրզա հարյուրապետ
Կնքված է 20 կնիքներով:
Приложить к письму армянина, Ивана Карапета, от 17-го марта 1724 года
переведено в Москве
ГАФКЭ, ф. СРА. 1724 г., N 4, л.19
|