| |
ՅՈւՐԱՔԱՆՉՅՈւՐ ՀԱՅԻ ՏՈւՆ` ՓՈՔՐԻԿ ՀԱՅԱՍՏԱՆ |
![]() |
Վերջին թարմացումը` 26 դեկտեմբերի,
2008թ.
|
Արամ Մկրտչյան ԼՂՀ "ԱՍԼԱՆԹՐԱՎԵԼ" ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՖԻՐՄԱՅԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ "ՇՈՒՇԻԹՈՒՐ" ՆԵՐԿԱՑՉՈՒԹՅՈՒՆԸ
ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՁԵԶ ԱԿՏԻՎ ՀԱՆԳԻՍՏՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԱՐՑԱԽԻ ԱՆԿՐԿՆԵԼԻ ԲՆՈՒԹՅԱՆ
ԳՐԿՈՒՄ Բ Ա Ց Ն Ա Մ Ա Կ
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊՐԵՄՅԵՐ-ՄԻՆԻՍՏՐ ԷՐԴՈՂԱՆԻՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ Լուսանկարչությունը, սկիզբ առնելով XIX դ. կեսերին, թե’ որպես վավերագիր եւ թե’ որպես գեղարվեստի ուրույն ճյուղ, կարեւոր դեր ունեցավ քաղաքակրթության մշակութային զարգացման գործում: Ընտանեկան ալբոմներում կամ անհատական հավաքածուներում անցյալ կամ նախանցյալ դարերից մեր օրերն են հասել լուսանկարներ, որոնք պատմական իրադարձություններից, հասարակական կամ բնական երեւույթներից, առօրյա կյանքից, բնությունից որսած պահեր են կամ դիմանկարներ: Ավելին... Ո Ւ Շ Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն ՚Շուշիՙ բարեգործական հիմնադրամը սկսել է Շուշիում բացվող Լուսանկարչության ազգային պատկերասրահի համար լուսնկարների հավաքումը: Ընտանեկան ալբոմներում կամ անհատական հավաքածուներում անցյալ դարերից մեր օրերն են հասել լուսանկարներ, որոնք պատմական իրադարձություններից, հասարակական կամ բնական երեւույթներից, առօրյա կյանքից, բնությունից որսած պահեր են կամ դիմանկարներ: Լուսանկարները ժամանակի ընթացքում խունանում են , փչանում, իրենց հետ մոռացության մատնելով ոչ միայն հնում ապրած մեր նախնիների հիշատակը, այլեւ պատմության էջերը, թանկարժեք վավերագրերը: Ավելին... ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ XIX դ. համահայկական կրթամշակութային կարեւոր կենտրոն հանդիսացած Շուշիի վերածնուննդը հիմնադրամը տեսնում է ոչ միայն հին քաղաքի պատմաճարտարապետական միջավայրի վերականգնման, այլեւ այդ գործընթացին ողջ հայությանը ներգրավելու մեջ, այնպես որ յուրաքանչյուր հայ, աշխարհի որ ծայրում էլ լինի, իրեն տեր զգա հայոց միակ կենդանի մնացած ու հայությանը վերադարձած Շուշիի փրկության գործընթացին: Ավելին... Բաց նամակ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ պարոնայք Շիրակին, Պուտինին եւ Բուշին Մեծարգո նախագահներ Մեր տարածաշրջանում ապագայի խնդրում լուրջ սպառնալիքներ են ստեղծվում` կապված մատաղ սերնդի դաստիարակության հետ: Ինչպիսին կլինի մեր տարածաշրջանում ապրող ժողովուրդների ճակատագիրը, նրանք կկարողանան համաշխարհային քաղաքակրթության բուռն զարգացման հետ համաքայլ ընթանալ, թե կխրվեն միջէթնիկական հակամարտությունների հորձանուտը: Նրանք հանդուրժող կլինեն միմյանց նկատմամբ, թե կբռնեն իրար կոկորդից: Դա կախված է նրանից, թե ինչպես ենք այսօր դաստիարակում, կրթում մեր երեխաներին: Ավելին... Ադրբեջանի Հանրապետության նախագահ պարոն Իլհամ Ալիեւին Պարոն նախագահ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանության միջոցով 2006 թվականի նոյեմբերի 30-ին ես Ձեզ ուղարկել եմ նամակ եւ Մոսկվայում լույս տեսած իմ "Небесный Орешек" գիրքը: Մինչեւ հիմա պատասխան չեմ ստացել: Հավանաբար բյուրոկրատական բազմաթիվ արգելքները խանգարել են գիրքը տեղ հասցնելուն: Գրքում ղարաբաղցի եւ ադրբեջանցի պատանիները, ինչպես նաեւ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Վրաստանի, Չինաստանի, Բրազիլիայի, Պաղեստինի, Ճապոնիայի, Իսրայելի եւ այլ երկրներից եկած երեխաները, միասին խաղում են, հասկանում եւ պաշտպանում են իրար, մտերմանում, հանդես գալիս մեծերի սկսած պատերազմի դեմ: Ավելին... Լրագրող Ալեքսանդր Բարխատովի զրույցը Ռոբերտ Քոչարյանի հետ Ձայնագրել է Բակուր Կարապետյանը, 22.10.1988թ., Ստեփանակերտ, "Ղարմետաքս" կոմբինատի հյուրատուն Ա. Բարխատով - Ինչպես կզարգանան իրադարձությունները: Բանակը եւս Մոսկվայի մի մասնիկն է: Նա էլ է խանգարում: Բոլոր դեպքերում` չի օգնելու: Ռ.Քոչարյան - Խեղճ բանակ… հայտնվել այս իրավիճակում: Ամեն կողմն էլ ձգտում է նշաձողեր դնելով ամրապնդել իր դիրքերը: Հավասարակշռված իրավիճակները դրան են բերում: Բանակը հավասարապես վատ է երկու կողմերի համար: Ու իրավիճակը ինքն իրեն վերաճում է կենտրոնի, բանակի նկատմամբ ատելության: Ավելին... Բաց նամակ Ադրբեջանի Հանրապետության նախագահ պարոն Իլհամ Ալիեւին Պարոն նախագահ Ութ տարի առաջ Մոսկվայում լույս էր տեսել իմ “Тайны Гандзака (Кировабада) и Северного Арцаха” գիրքը, որը բաց նամակի հետ ուղարկել եմ Ձեր հորը` Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիեւին: Ես ստույգ տեղեկություններ ունեի, որ 1988-91 թթ. Հյուսիսային Արցախից հայ բնակչության բռնագաղթից հետո ադրբեջանական իշխանությունների թողտվությամբ ոչնչացվում են պատմական Արցախի հայկական բոլոր հետքերը, այդ թվում` հայկական գրեր պարունակող հազարավոր գերեզմանաքարերը, խաչքարերը, եկեղեցիները, վանքերը: Ավելին... "Երկնային էակը" անհանգստացած է մարդկային քաղաքակրթության ճակատագրի համար Ութամյա պատանին երկնային Ճողոպրիկ էակը ձեռքին հայտնվում է ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի հորձանուտում: Պատերազմող երկու կողմերը ձգտում են երեխայից խլել ամենակարող երկնային էակը, քանի որ ով տիրի նրան, նա էլ իր կամքը կթելադրի աշխարհին: Թե ինչ արկածների միջով են անցնում պատանին ու Ճողոպրիկը, ինչպես եւ աշխարհի տարբեր երկրներից նրանց կողքին հայտնված պատանիները Ադրբեջանից, Ռուսաստանից, Վրաստանից, Հայաստանից, ԱՄՆ-ից, Լեռնային Ղարաբաղից, Բրազիլիայից, Ճապոնիայից, Չինաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից… Ավելին... Շուշի քաղաքի մասին ցուցահանդես Մոսկվայում Մոսկվայում Հայ առաքելական եկեղեցու ՙՀայորդեաց տուն՚ Հոգեւոր-լուսավորչական կենտրոնի ցուցասրահում նոյեմբերի 25-ին տեղի ունեցավ Բակուր Կարապետյանի ՙՀարյուր ակնթարթ Շուշի բերդաքաղաքի կյանքից՚ լուսանկարչական ցուցահանդեսի հանդիսավոր բացումը: Մեր կայքի այցելուներին լուսանկարների փոքրիկ խմբաքանակներով շաբաթական ընդմիջումներով կծանոթացնենք ցուցահանդեսին ներկայացված լուսանկարներին: Ռուբեն Զարգարյան պատմական գիտությունների թեկնածու, ԼՂՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման սկզբունքներն ու ռազմավարությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման, տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման ամենակարճ ճանապարհը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջնական ճանաչումն է: Ղարաբաղյան հարցը լուծված է անկախ պետության ստեղծմամբ, ինչը Ղարաբաղի ժողովրդի անվտանգության եւ իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման գլխավոր երաշխիքն է: Ղարաբաղի հանրապետությունը կայացել է, եւ այդ պատմական փաստը այսօր աշխարհում շատերն են ընդունում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմամբ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի խախտվում, ոչ էլ վտանգվում է նրա գոյությունը: Տարածքային ամբողջականության սկզբունքը կիրառելի չէ Ադրբեջանի նկատմամբ բազմաթիվ միջազգային իրավական հիմունքներով: Գլխավորը, սակայն, այն է, որ Ղարաբաղը դե-յուրե երբեք Ադրբեջանի կազմում չի եղել: Ավելին... Շուշիի մշակութային ժառանգության ուսումնասիրման գիտաժողով. Ստեփանակերտ 08.07.2006թ. 2006 թ. հուլիսի 8-9 Արցախի պետական համալսարանում տեղի ունեցավ 'Շուշի' բարեգործական հիմնադրամի 'Շուշիի եւ նրա շրջակայքի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրման եւ Շուշի քաղաքի զարգացման համալիր ծրագրով իրականացված աշխատանքների առաջին արդյունքները եւ հեռանկարը' ցուցահանդես-գիտաժողով: Համալսարանի հայագիտական կենտրոնում ներկայացված էին բերդաքաղաքի պատմաճարտարապետական... Ավելին... Զեկույցներ Բակուր Կարապետյան 'Շուշի' բարեգործական հիմնադրամի Շուշիի եւ նրա շրջակայքի մշակութային ժառանգության ուսումնասիրման, քաղաքի զարգացման համալիր ծրագրի, նրա իրականացման եւ արխիվային նյութերի ուսումնասիրման մասին: Ավելին... Համլետ Պետրոսյան Գործադիր ամփոփում. 2005 թ. հունիս-հուլիս ամիսներին ՀՀ ԳԱ Հնագիտության եւ Ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախումբը` գլխավորությամբ ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ Ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, հնագետ, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանի... Ավելին... Դավիթ Քերթմենջյան Շուշի քաղաքը վերջին երեքհարյուրամյա Հայաստանի բնակավայրերից է, որը պատմական դեպքերի բերումով, իր քաղաքաշինական եւ ճարտարապետական ժառանգությամբ հանդերձ, գտնվեց անբարենպաստ պայմաններում: Ավելին... Սարհատ Պետրոսյան Հայկական միակ կանգուն մնացած բերդաքաղաք Շուշին, 20-րդ դարի վերջին վերաիմաստավորելով իր երբեմնի դերը հայ ժողովրդի ու տարածաշրջանի համար, հանդիսացավ Արցախի ազատագրման անկյունաքարը: Շուշի բերդաքաղաքը, մեզ համար ունենալով... Ավելին... Շուշի, Բակուր Կարապետյան (Էսսե), մաս 2-րդ Մինչ կիրճն իջնելը անցնում եմ հին գերեզմանոցի տարածքով: Շրջված, մուրճի հարվածներից բզկտված տապանաքարերը ծածկվել են հողով, հազիվ կարողանում են ցուցադրել զարդաքանդակների հմայքն ու XVIII-XIX դարերի դամբանագրերի պոեզիան: Հիշում եմ` 80-ականների սկզբին տեսել եմ գերեզմանոցը կանգուն վիճակում, որի ապացույցը իմ նկարահանումներն են: Մի պահ քարակույտի մեջ հայատառ գրեր ունեցող բեկորներ տեսա: Քարերի վրա նուրբ զարդաքանդակներ, դամբանագրերի փշրանքներ են: Նոր միայն ուշադրություն դարձրի գերեզմանոցի տարածքում հայտնված առանձնատներին: Ավելին... Թարմացվել է` 10 հունիսի 2007թ., շարունակելի... "Շուշի" բարեգործական հիմնադրամը համահայկական երրորդ խորհրդաժողովում "Շուշի" բարեգործական հիմնադրամը, ՀՀ Արտգործնախարարությունից ստանալով Հայաստան-Սփյուռք համահայկական երրորդ համաժողովի ՙԷքսպո՚ ցուցահանդեսին առանձին տաղավարով մասնակցելու հրավերը, որոշեց առավելագույնս օգտագործել այս հնարավորությունը եւ խորհրդաժողովի պատվիրակներին ներկայանալ իր ծրագրերով ու Շուշիի մասին պատմող 36 լուսանկարներով... Ավելին... Արխիվային նյութեր` առանց մեկնաբանության Դիզակի եւ Վարանդայի բնակչության` 1724 թ. հունվարի 4-ին ռուսաց հպատակություն ընդունելու առթիվ տված հավատարմագիրը Հավատարմագրի առիթն այն է, որ Փրկչի 1724 թվականի հունվար ամսի չորսին մենք` Դիզակի եւ Վարանդայի երկրների հրամանատարներս, մեծով եւ փոքրով, վարդապետներով, քահանաներով, մելիքներով եւ քեդխուդաներով, քյոխվաներով եւ ժողովրդով, մեր բոլոր զորականներով... Ավելին... Բաժանորդագրություն. "Արցախյան գոյամարտի համահավաք" "Շուշի" բարեգործական հիմնադրամի հրատարակչությունը 2005 թ. սեպտեմբերի 1-ից ձեռնարկել է "Արցախյան գոյամարտի համահավաք" մատենաշարի ստեղծումը: Ավելին... Հատվածներ "Արցախյան գոյամարտի համահավաք" մատենաշարից Իրականում ինչ է տեղի ունեցել Խոջալույում Երբ 1989 թ. սկսվեցին ռազմական գործողությունները, Հայաստանում մեր ուժերը բաժանվեցին ըստ ուղղությունների: Բաղդասարյան Գեւորգը նշանակվեց հյուսիսային թեւի կոորդինատոր... Ավելին... |
© 2006-2007 Բակուր Կարապետյան: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Նյութերի լրիվ կամ մասնակի օգտագործման դեպքում հղումը` www.journal.shoushi.am -ին պարտադիր է: Ձեւավորումը` © Վազգեն Ղազարյանի: Форекс брокер | alpari | Xbox 360 цена | forex-mmcis.ru | форум форекс | cialis | Transductor de vibracion |